Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական կամ Եվրոպական միությանը

Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական կամ Եվրոպական միությանը
08.06.2014 | 13:38

Ադրբեջանը չի ծրագրում մտնել որևէ միություն, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն՝ հայտարարել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը խնդիրներ չունի Ռուսաստանի հետ աևտուր անելու հարցում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարարել էր, որ քննարկվում է Մաքսային և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր ինտեգրումը:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ